Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, մեկնաբանելով նախկին նախագահ Աբդուլլա Գյուլի քննադատությունը, հայտարարել է, որ նա այդ կերպ խոսելու իրավունք չունի, քանի որ վաղուց է «դուրս թռել իրենց շարքերից»:
Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հեղաշրջման փորձից հետո սահմանված արտակարգ դրության միջոցով պայքարում է ոչ թե գյուլենականների, այլ բոլոր ընդդիմադիրների դեմ:
Լեհաստանում պաշտոնանկ են արվել մի շարք նախարարներ՝ այդ թվում ԱԳ նախարար Վիտոլդ Վաշչիկովսկին, պաշտպանության նախարար Անտոնի Մաչարևիչը և շրջակա միջավայրի նախարար Յան Շիշկոն:
ԱՄՆ նախագահի փաստաբանները քննարկում են հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի կողմից Դոնալդ Թրամփի հարցաքննության տարբեր ձևաչափեր, հաղորդում է NBC-ն՝ վկայակոչելով Թրամփի փաստաբանների թիմի պլաններին ծանոթ իր աղբյուրները:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Իրանի ժողովուրդը օրինական իրավունք ունի պահանջներ ներկայացնելու իշխանություններին և իշխանությունները պետք է տեսնեն ու լսեն այդ պահանջները:
Ռեջեփ Թայիբ Էրդողանի համոզմամբ մի շարք ուժեր ցանկանում են Թուրքիայում նոր հեղաշրջում կազմակերպել: Այդ ուժերի թվում նա մատնանշում է ԱՄՆ-ի դատական համակարգը:
Արտաքին հարցերով ԵՄ գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հունվարի 11-ին Բրյուսելում կհանդիպի Ֆրանսիայի, Գերմանիայի, Իրանի և Մեծ Բրիտանիայի գործընկերների հետ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է իր թեկնածությունն առաջադրել 2020-ի նախագահական ընտրություններում` հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Հոգան Գիլդին:
Կան տարբեր կարծիքներ այն մասին՝ արդյո՞ք աշխարհը գտնվում է երրորդ աշխարհամարտի պայմաններում, թե ոչ։
Թվում է՝ այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար պետք է առաջնորդվել այն բանով, թե արդյո՞ք աշխարհը տվյալ գոյաբանական ռիսկերի պայմաններում գործողության մեջ է մտցրել բոլոր հնարավոր ուժերը...